Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացել են նախագահական ընտրություններ։ Ըստ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նախկին փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գյունբան ստացել է ձայների 46,38%-ը, իսկ Աբխազական ժողովրդական շարժման հիմնադիր Ադգուր Արձինբան՝ 36,92%-ը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 69 տոկոս, քվեարկությանը մասնակցել է գրեթե 99 հազար մարդ։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 1-ին։
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ մասամբ ճանաչված հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան հրաժարական է տվել 2024 թվականի նոյեմբերին՝ բողոքի ցույցերի ֆոնին։