ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում են՝ քննարկելու ուկրաինական պատերազմը դադարեցնելը:
Արտգործնախարարները դեռ երեկ էին ժամանել Ռիադ: Al Arabiya-ն հաղորդում է, որ բանակցություններն ընթանալու են ողջ օրը:
Գագաթաժողովին մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին Ֆարհանն ու պետնախարար Մուսաադ ալ-Այբանը:
Թեև ռուսական և ամերիկյան կողմերը հայտարարություն չեն տարածել, թագավորության արտգործնախարարությունը հայտնել է, որ բանակցությունների անցակցումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու Սաուդյան Արաբիայի գործադրած ջանքերի շրջանակում է:
Al Arabiya-ն հայտնում է, որ ակնկալվում է Ուկրանիայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա վաղը՝ փետրվարի 19-ին: Սակայն նա միտված չէ հանդիպել ռուս և ամերիկացի պաշտոնյաներին: