Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել։ Այս մասին հայտնում է վրացական ընդդիմադիր TV Pirveli-ին։
Նշվում է, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել միջադեպին։ Սալոմե Զուրաբիշվիլին միջադեպը չի մեկնաբանել, ՆԳՆ-ն նոււյնպես դեռևս հաղորդագրություն չի տարածել։
Նշենք, որ նախօրեին օդանավակայանում անհայտ խումբը նույն կերպ դիմավորել էր նախկին վարչապետ Գիորգի Գախարիային։ Ոստիկանությունը դարձյալ չէր արձագանքել։ Գախարիան և Զուրաբիշվիլին վերադառնում էին Մյունխենի անվտանգության համաժողովից։