Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է միանգամից ազատ արձակել իսրայելցի մնացած բոլոր պատանդներին։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների երկրորդ փուլին։ Համաձայնության գալու դեպքում գերիները կփոխանակվեն մեկ փուլով։ Դա կհանգեցնի մշտական հրադադարի և Գազայի հատվածից զորքերի ամբողջական դուրսբերման»,-նշված է «ՀԱՄԱՍ»-ի տարածած հայտարարության մեջ։
Շարժման ներկայացուցիչները նոր նախաձեռնության մասին հայտարարեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ արտահայտվեց Գազայում պահվող իսրայելցի բանտարկյալներին աստիճանաբար՝ ամեն շաբաթ ազատ արձակելուն։