Իրանի խորհրդարանը նիստի ժամանակ իմփիչմենթի գործընթաց է սկսել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահության անդամ Ահմադ Նադերին։
«Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի իմպիչմենտի ընթացակարգը, որի նախագիծը Մեջլիսի նախագահությանը ներկայացվել է Տնտեսական հանձնաժողովի կողմից համապատասխան ստուգումների ավարտից հետո, հաստատվել է խորհրդարանի 91 պատգամավորի կողմից»,-նրա խոսքը մեջբերում է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։