Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբային։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Վրաստան-Թուրքիա արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում և քննարկել են ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները։ Ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների դրական դինամիկան։
Կողմերը դրական են գնահատել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նախատեսված այցը Անկարա, ինչը լավ հնարավորություն է ինչպես երկու երկրների համագործակցության հետագա հեռանկարների, այնպես էլ տարածաշրջանում ընթացող գործընթացների քննարկման համար։