Բաղդադ-Բեյրութ չվերթները գրեթե սպառվել են, իսկ ավիաընկերություններն ավելացնում են թռիչքները՝ Հեզբոլահի առաջնրոդ Հասան Նասարալլահի հուղարկավորությունն ընդառաջ:
«Iraqi Airways»-ը հայտարարել է, որ փետրվարի 20-ից դեպի Բեյրութ թռիիչքները կավելացվեն՝ օրական մեկ չվերթից հասնելով երկուսի: Իսկ մինչև այսօր բոլոր տեղերն ամրագրված են:
Լիբանանյան «Middle East Airline» ավիաընկերությանը մոտ կանգնած աղբյուրը ևս հաղորդել է, որ ավելացվել են Բաղդադ-Բեյրութ չվերթները:
Al Arabiya-ն գրում է, որ հնարավոր է Նասրալլահի հուղարկավորությանը մասնակցեն նաև իրաքցի օրենսդիրներ և պաշտոնյաներ:
Հաղորդվել է նաև, որ հուղարկավորության ժամանակ Բեյրութի օդանավակայանը չորս ժամով կփակվի։
Հեզբոլլահն իր հերթին հայտարարել է, որ 79 երկիր կներգրավվի հիշատակի միջոցառումներին` պաշտոնապես կամ «ժողովրդական» աջակցության միջոցով:
Կիրակի օրը կայանալիք հուղարկավորության ժամանակ պատվի կարժանան նաև Հաշեմ Սաֆիեդդինը՝ Հեզբոլլահի բարձրաստիճան գործիչ, ով ընտրվել էր Նասրալլահին հաջորդելու համար, սակայն նա ևս սպանվել էր իսրայելական հարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախրոդ տարվա սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հեզբոլլահ»-ի գլխավոր շտաբի վրա հարձակման ժամանակ իսրայելական բանակը սպանել է կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահին։