Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ակնկալում է, որ հինգշաբթի օրը Յոհանեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում երկկողմ բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը G20-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում փետրվարի 20-ին կմասնակցի MIKTA-ի ԱԳ նախարարների (Մեքսիկա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Ավստրալիա) 27-րդ հանդիպմանը: Այսօր նախարարի օրակարգում երկու հանդիպում կա, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վան Յիի հետ»,- ասել է աղբյուրը։