Իրանը կշարունակի ներդրումներ կատարել իր խաղաղ միջուկային ծրագրի զարգացման համար՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, սակայն մտադիր է շարունակել ներդրումներ կատարել միջուկային էներգիայի մեջ՝ դրա խաղաղ օգտագործման համար»,-ասել է դիվանագետը իրաքյան «Ալ-Ահադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինչպես բազմիցս ասվել է, Իրանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է, և նրա քաղաքականությունն այս ոլորտում չափազանց թափանցիկ է, դա որոշում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին»,-հավելել է Թախտ-Ռավանչին: