Չինաստանի իշխանությունները պատրաստ են Թուրքիայի հետ ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Ինչպես Յոհանեսբուրգում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին, երկու երկրների ջանքերն այս ուղղությամբ վայելում են միջազգային հանրության աջակցությունը։
«Չինաստանը պատրաստ է ուժեղացնել հակաահաբեկչական համագործակցությունը թուրքական կողմի հետ, համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղության և հանգստության պահպանման համար»,-ասել է Վան Յին՝ ընդգծելով, որ ահաբեկչության դեմ վճռական պայքարն իր բոլոր դրսևորումներով «համապատասխանում է Չինաստանի և Թուրքիայի ընդհանուր շահերին»: