Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «մեղսակից է բռնությանը և շարունակում է բռնություն հրահրել»։ Նա ԵՄ դեսպանին մեղադրել է ընդդիմադիր «հավաքական Միացյալ ազգային շարժմանը» իշխանության բերելու փորձի մեջ։
Կոբախիձեն նշել է, որ անձամբ Հերչինսկուն հարգում է, սակայն վերջինս գործում է «խորքային պետության » (deep state) ուղիղ հրամաններով։
Նշենք, որ ԵՄ դեսպանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ «Եվրամիությունը չի կարող հանդուրժել բռնությունը, անպատժելիությունն ու ահաբեկումը, որը շարունակվում է գրեթե երեք ամիս»։ «Մենք աշխատում ենք պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: Եվրամիության դեպքում պատժամիջոցների կիրառումը պահանջում է միաձայնություն։ Ցավոք սրտի, նման միաձայնություն չկա։ Որոշ անդամ երկրներ չեն միանում կոնսենսուսին, բայց մեր ղեկավարությունը փորձում է»,-հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպանը։