ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից ոչ մի ուղերձ չի փոխանցել իրանական կողմին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«Պարոն Լավրովը մեզ մանրամասն պատմեց ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ այլ շփումների մասին: Այնուամենայնիվ, այս հանդիպմանը ոչ մի հաղորդագրություն չկար, և չկար պայմանավորվածություն, որ ինչ-որ ուղերձ կփոխանցվի»,-Իրանի կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Արաղչին:
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Իսլամական Հանրապետությունը երկար տարիներ գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, «այն գծել է առաջընթացի իր ուղին՝ ուշադրություն չդարձնելով որևէ սահմանափակումների»։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը փետրվարի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում, իսկ ռուս-ամերիկյան բանակցությունները կայացել էին փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում։