Գազայում վերջերս առնվազն 15 երեխա է մահացել հիպոթերմայի և դրա հետ կապված բարդություններից:
Ժամանակավոր կացարանների և վառելիքի պակասը, զուգորդված տարածաշրջանում կտրուկ ցրտի հետ, ձմեռը վերածել է «մահացու սպառնալիքի» հարյուրավոր պաղեստինյան ընտանիքների համար: Չնայած ծնողների ձեռնարկած բոլոր միջոցներին` երեխաներին տաք պահելու համար, անկլավում առնվազն 15 նորածիններ և մանկահասակ երեխաներ են մահացել հիպոթերմայի պատճառով:
Գազայում առաջին անհրաժեշտության ապրանքների, վերմակների և ջեռուցման պարագաների համատարած և հրատապ կարիք կա, մինչդեռ Իսրայելի իշխանությունները դեռևս սահմանափակում են հումանիտար օգնության և վառելիքի մատակարարումը անկլավ: