Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը կասեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացումը: Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
«Գերմանիայի կրթության նախարարը Վրաստանում ակադեմիական ազատության սահմանափակումների և ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման պատճառով սառեցրել է Վրաստանի հետ գիտական համագործակցության զարգացումը, ներառյալ ուսանողական շարժունությունը, հետազոտությունները և Վրաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին։ Վրացիները, ովքեր բուհերում սովորել են հիմնականում կրթաթոշակով, հասկանում են այս կորուստը: Ընթացիկ ֆինանսավորումը, որը կազմում է գրեթե 1 միլիոն եվրո, դեռ չի տուժել»,-նշել է դիվանագետը։
«Դա դեռ չի ազդել մեր առատաձեռն կրթաթոշակային ծրագրերի վրա, ինչպիսին է DAAD_Germany ծրագրերը, թեև Գերմանիան, ցավոք, վերահսկում և վերանայում է Վրաստանի հետ իր հարաբերությունների բոլոր ասպեկտները»,-գրել է դեսպանը։