Փետրվարի 27-ին Երևանում մեկնարկած «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև մասնակից տնտեսագետներից Հրանտ Միքայելյանը:
«Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավարը նշեց, որ Թուրքիայի կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը թույլ չի տալիս, որ սահմանակից փոքր պետություններն ունենան տնտեսական շահ։
Միքայելյանը Հայաստան-Թուրքիա սահմանների բացման վերաբերյալ մեջբերեց, իր որակմամբ, կարևոր հանգամանք.
«Սահմանների բացումն ինքնանպատակ լինել չի կարող։ Պետք է իրավիճակը վերլուծել մրցունակության, տնտեսական և եկամուտների աճի տեսանկյունից»։