Սիրիայում գործող քրդական «Դեմոկրատական միության» (PYD) զինված ուժերը պատրաստ են վայր դնել զենքերը, եթե հնարավորություն տրվի մասնակցելու քաղաքական գործունեությանը։ Այս մասին Al-Arabiya հեռուստաալիքին ասել է PYD կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը՝ մեկնաբանելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայտարարությունը, որով կոչ էր անում զինված խմբավորումներին վայր դնել զենքերը։
«Եթե մեզ թույլ տան աշխատել քաղաքական ոլորտում, ապա զենքի կարիք չի լինի»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «զենք կրելու անհրաժեշտությունը դեռ կա՝ հաշվի առնելով թուրքական կրկնվող հարձակումները»։
Մուսլիմը նաև նշել է, որ կուսակցությունը սպասում է PKK-ի համագումարի որոշմանը, որը կարող է հայտարարել իր լուծարման մասին։