ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը խոսեց հայ-թուրքական սահմանի հարցում հայկական կողմի տեխնիկական պատրաստվածության մասին։
Մարտիրոսյանը, պատասխանելով լսարանի այն հարցին, թե՞ արդյոք Հայաստանը պատրաստ է սահմանի հնարավոր բացման դեպքում ընդունել և դիմավորել թուրքական կողմի ապրանքների ներհոսքը, արձագանքեց, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է այդ սցենարին։
«Ծախսատար ենթակառուցվաքծներն հիմա ունենք։ Մարգարայում ունենք ենթակառուցվածք և այս պահին կարող ենք սպասարկել առևտրային հոսքերը, իսկ Ախուրիկում դեռևս ենթակառուցվածքային աշխատանքներ կան անելու»։
Պաշտոնյայի խոսքով՝ հայկական կողմը ներդրումներ է արել առևտրատնտեսական սպասարկման խոշոր կենտրոն հիմնելու համար։ Մարգարայի անցակետի ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման, իսկ Ախուրիկի անցակետում որոշ անելիքներ դեռ կան։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանում մեկնարկել էր է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում։
Ermenihaber.am