Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ, եթե քուրդ զինյալները Իրաքի հյուսիսում վայր չնդնեն զենքերը:
Ըստ Hürriyet-ի՝ կամ PKK-ն կատարում է ինքնալուծարման վեևաբերյալ Թուրքիայի պահանջը, կամ Անկարան վերսկսում է ակտիվ ռազմական գործողությունները։
«Եթե Քանդիլը (PKK-ի ճամբարները Հյուսիսային Իրաքում) չդնի զենքը, Օջալանը դա չի ընդունի, քանի որ դա կնշանակի չենթարկվել ղեկավարությանը»,- գրում է հրատարակությունը։ Ըստ աղբյուրի, եթե PKK-ն հրաժարվի զինաթափվելու պահանջից, Օջալանը կարող է հրապարակայնորեն դատապարտել PKK-ին՝ հայտարարելով, որ կազմակերպությունը գործում է արտաքին ուժերի օգտին։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել PKK-ին անհապաղ վայր դնել զենքերը։