Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Սաուդյան Արաբիա՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին մասնակցելու նպատակով։
Աբբաս Արաղչին այցի ընթացքում կմասնակցի և ելույթ կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստում, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության գլխավոր քարտուղարի և անդամ երկրների որոշ արտգործնախարարների հետ։