Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, գրավել են Լաթակիա և Տարտուս նահանգների կենտրոնական շրջանները։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Կայքի փոխանցմամբ՝ զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները նահագների տարածքները՝ հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի թաքնված զինված կողմնակիցներին գտնելու համար։
TASS լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ ԶՈՒ ուժեր կիրառել են նաև հրետանի: Խաղաղ բնակչությունը պատսպարտվել է իր տներում: Իրավիճակը բարդ է: