ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 6-ին նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նրան բանակցությունների է հրավիրել։
Թրամփը նշել է, որ նախընտրում է համաձայնության գալ Իրանի հետ։
«Մյուս տարբերակն այն է, որ մենք ստիպված ենք որևէ քայլ ձեռնարկել, քանի որ հնարավոր չէ թույլ տալ, որ հայտնվի ևս մեկ միջուկային զենք»,-հավելել է ԱՄՆ նախագահը։