Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի դադարեցման ֆոնին պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության մեղսակցությունն է: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
X-ում հրապարակված մեկնաբանության մեջ նա Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է անվանել:
«Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելը նշանակում է, ի թիվս այլ բաների, դադարեցնել աղազերծման կայանների աշխատանքը և, հետևաբար, մաքուր ջրի մատակարարումը»,-գրել է նա՝ նշելով նաև, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը և այդ երկրին զենքի մատակարարման էմբարգոն, ի թիվս այլ բաների, նշանակում է աջակցություն ցեղասպանության իրականացմանը»:
Մարտի 9-ին, Իսրայելի «Կան» պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հրեական պետության էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հեռուստաընկերությունը նշել է, որ Իսրայելը էլեկտրաէներգիա է մատակարարել Գազային՝ անկլավի կենտրոնական մասում աղազերծման կայան գործարկելու համար, սակայն Գազայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվել է գեներատորների միջոցով, որոնց վառելիքը Գազայի հատված մեկ շաբաթ է՝ չի մատակարարվում։