Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին Ֆրանսիայի Եվրոպական հարցերի նախարարի այն հայտարարությունը, որ Վրաստանում ճգնաժամից դուրս գալու ճանապարհը կարող են լինել նոր ընտրությունները, որակել է երկրի ներքին գործերին միջամտություն։
«Ֆրանսիայի վարչակազմն ունի իր կոնկրետ նպատակները։ Այն ունի իր շահերը՝ Եվրոպայում առաջնորդության հաստատում, և, բնականաբար, Վրաստանը հատուկ կարևոր երկիր է, բայց ոչ որպես երկիր, ոչ որպես հասարակություն, այլ որպես տարածք։ Այս մարդկանց համար՝ «խորքային պետության» ներկայացուցիչների համար, իշխանության փոփոխությամբ իրենց շահերը հնարավոր է առաջ մղել», – նշել է Վոլսկին։