Լաթաքիայի նահանգապետը հաստատել է, որ Սիրիայի առափնյա հատվածներում կյանքը վերադարձել է բնականոն հունի՝ կոչ անելով բնակիչներին վերադառնալ իրենց բնակության վայրեր:
Նահանգապետը նշել է, թե «Ասադի վարչակարգի մնացորդ կողմնակիցներն» են հեռանալիս սպանություններ և գողություններ կատարել:
Նրա խոսքով՝ սիրիական ուժերն ի վիճակի են երկրում անվտանգություն ապահովել՝ հղում անելով անվտանգայի ուժերին և պարեկներին:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանություն նախարարությունը հայտնել էր, որ ավարտին է հասցրել «Ասադի վարչակարգի մնացորդների» դեմ գործողությունները Տարտուսում և Լաթաքիայում՝ չեզոքացնելով ապագայում հնարավոր սպառնալիքները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի իննին Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան խոստացել էր հետապնդել Ասադի վարչակարգի մնացորդներին՝ կոչ անելով նրանց հանձնվել և երկիրը չներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Արդյունքում երկրի արևելյան հատվածներում՝ բնակեցված մեծամասամբ ալավիներով զինված բախումներ բռնկվեցին ներկա և նախկին նախագահների աջակիցների միջև: Բախումներում զոհ գնաց ավելի քան յոթ հարյուր մարդ: