Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին տեղեկացրել է Զուրաբիշվիլիի գրասենյակը:
Հանդիպումից հետո հայտարարվել է, որ մարտի 31-ին Վրաստանում մեծ հանրահավաք է տեղի ունենալու։
Նշենք, որ մարտի 31-ը Վրաստանում անկախության հանրաքվեի օրն է։ ՄԱՇ-ի առաջնորդն էլ ասել է, որ Ազգային շարժումը նախապատրաստական աշխատանքներին է ներգրավված։