Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Ըստ վրացաքկան հաղորդագրության՝ Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և հաստատել է Վրաստանի աջակցությունը Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»։
Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի հաճախականությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Ադրբեջանցի պաշտոնյան Պապուաշվիլիին հրավիրել է Ադրբեջան։