Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Բելառուսի նախագահը հայտարարել է, թե բարձր է գնահատում և աջակցում Վրաստանի քայլերը՝ ուղղված իր պետականության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Նա նշել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերություններում Բելառուսը խնդիրներ չունի։
Նշենք, որ Սագանելիձեն 2023-ից Բելառուսում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար էր, իսկ ավելի վաղ՝ 2016-2021թթ․ եղել է Հայաստանում Վրաստանի դեսպանը։