Իրանում 52․229 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից

1259

Իրանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․606-ով՝ կազմելով 77․995: Նախորդ օրը գրանցված նոր դեպքերի թիվը 1․512 էր։

Վերջին 24 ժամվա ընթացքում համավարակով պայմանավորված մահվան 92 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4․869: Նախորդ օրն արձանագրվել էր մահվան 94 դեպք։

Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 52․229: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 49․933։