Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին, ով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, ասել է, որ Վրաստանի նախկին առաջնորդի համար արդեն հաշվված է 3,5 տարի, քանի որ նա բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերից։
Ըստ այդմ, ինչպես պարզաբանել է Կոչլամազաշվիլին, Սահակաշվիլին պետք է մնացած 5,5 տարին անցկացնի բանտում, այսինքն՝ կրի պատիժը մինչև 2030 թվականը։
Նշենք, որ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Սաակաշվիլիի անվտանգության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային, սակայն նա 300 հազար լարի (ավելի քան 107 հազար դոլար) տուգանք է նշանակել։