Սիրիայում գործող քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (SDF) և Դամասկոսի միջև համաձայնագրի ստորագրումից հետո այդ կազմավորման մոտ 7,5 հազար մարտիկ կմիանան հանրապետության բանակի շարքերը։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով Սիրիայի անկախ քրդերի միության նախագահ Աբդուլազիզ Թեմոյին։
Նա նշել է, որ 7,5 հազարը ՍԴՈՒ-ի անդամների միայն նախնական թիվն է, որոնք կծառայեն սիրիական բանակում։ Ինչ վերաբերում է ՍԴՈՒ-ի ոչ սիրիացի անդամներին, ապա նրանք ստիպված կլինեն լքել երկիրը։ Թեմոն հայտնել է, որ ՍԴՈՒ-ի մոտ 11000 մարտիկ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ է, որն արգելված է Թուրքիայում։
Դեռևս նախքան ՍԴՈՒ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև համաձայնագրի ստորագրումը, PKK-ն բանակցություններ էր վարում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ամերիկյան կողմի հետ, սակայն կազմակերպության գրեթե բոլոր պահանջները մերժվել են։ Այժմ, ըստ Թեմոյի, 11000 անզեն PKK-ի մարտիկները պետք է լքեն Սիրիան և մեկնեն իրաքյան Կանդիլ շրջան, որտեղ տեղակայված է PKK-ի կենտրոնական կառույցը։