Մարտի 12-ին Պեկինում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ը:
Եռակողմ հանդիպման նպատակը Իրանի միջուկային հարցի շուրջ քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնելն է:
Նշենք, որ վերջին օրերին Իրանն, Ռուսաստանն ու Չինաստանը նաև համատեղ ռազմածովային զորավարժություն են անցկացրել Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստի մերձակայքում։