ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին կփոխանցի ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի նամակը: Այս մասին գրում է իրանական Fars լրատվամիջոցը:
«Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը կհանդիպի և կզրուցի Աբբաս Արաղչիի հետ (չորեքշաբթի)»,- հայտնում է լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը դեռ չի փոխանցվել իրանական կողմին։ Արաղչին նշել էր, որ նամակն արաբական երկրի բանագնացն է փոխանցելու նամակը: