Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արդբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցերն ու մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, շեշտել երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերին՝ էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, սահմանային խնդիրների, ինչպես նաև փոխադարձ տնտեսական ծրագրերի և համաձայնագրերի իրագործման ոլորտներում։
Նախարարները համաձայնեցրել են բարձր մակարդակի պաշտոնյաների առաջիկա այցերի կազմակերպման հետ կապված հարցերը։
Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը և բազմաբնույթ համագործակցության զարգացմանը։