Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։
«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Երևան այցելած պատվիրակությանը: Եվրոպական միության դիտորդական առաքելության գլխավոր տնօրենը զեկուցել է առաքելության գործունեության և սահմանամերձ շրջաններում պարեկության ժամանակ ներկա իրավիճակի մասին»,-գրված է առաքելության X-ի միկրոբլոգում: