Կանադայի կառավարությունը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները թուլացնելու մասին:
Մասնավորապես, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ Օտտավան 59 միլիոն դոլար կտրամադրի Դամասկոսին՝ մարդասիրական աջակցության համար:
Կանադայի կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ Կանադան «պարտավորություն ունի սիրիացի ժողովրդին տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցել նրա անցմանը դեպի խաղաղ ապագա»:
Հայտարարության մեջ նշվել է, որ պատժամիջոցները որպես գործիք են օգտագործվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Հետևաբաև դրանց մեղմացումը թույլ կտա օգնությունն ուղարկել Սիրիա, «աջակցել տեղական վերականգնման ջանքերին և նպաստել Սիրիայի արագ վերականգնմանը»:
Նշենք նաև, որ Լիբանանում Կանադայի դեսպան Ստեֆանի Մաք-Քոլումը նշանակվել է Սիրիայում ոչ ռեզիդենտ դեսպան: