The New York Times-ը ծավալուն հոդված է հրապարակել Վրաստանի Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Նշվում է, որ Վրաստանի կառավարության՝ նավահանգստի կառուցման աշխատանքները չինական ընկերության հանձնելու որոշումը վրդովմունք է առաջացրել։ Վրաստանն ավելի վաղ չեղարկել էր արևմտյան ընկերությունների կոնսորցումի հետ պայմանագիրը։
Հոդվածում շեշտվում է, որ 2024թ․ հունիսին Պետդեպարտամենտի պաշտոնյան հայտարարել է, թե նավահանգստի նախագծի շնորհումը չինական ընկերությանը «անհամատեղելի» է ԱՄՆ-ում և ԵՄ-ում գործող միջազգային կազմակերպություններին միանալու հետ։
«2019-ին Միացյալ Նահանգները նավահանգիստը համարել էր մի բան, որը կարող էր «կանխել Վրաստանին ռուսական կամ չինական տնտեսական ազդեցության զոհ դառնալ»․- ասված է հոդվածում։ Հեղինակը պնդում է նաև, որ Վրաստանում ակնկայտ է դառնում մեկ այլ հավակնոտ ուժի ազդեցություն։
Հոդվածում նշվել է նաև, որ «նավահանգիստը, ամենայն հավանականությամբ, կփոխակերպի միջազգային առևտուրը Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում և կօգնի Վրաստանը վերածել տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի․․․ Չինաստանի համար նավահանգիստը կդառնա դարպաս դեպի Կովկաս, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ, ինչն էլ նրանք անվանում են «Միջին միջանցք»։ Այն չինական ընկերություններին թույլ կտա իրենց ապրանքները Չինաստանից տեղափոխել Կենտրոնական Ասիայի երկաթուղիներով և Կասպից ծովով դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, որը դարձել է արևմտյան պատժամիջոցների թիրախ Ուկրաինայում պատերազմի պատճառով»։