2025թ․ փետրվարին Վրաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1․5 մլրդ ԱՄՆ դոլար, որից 1․09 մլրդն ներմուծումն է, իսկ 431 մլն-ն՝ արտահանումը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ փետրվարին հունվարի համեմատ արտահանումն աճել է, իսկ ներմուծումը՝ նվազել։
Նշենք, որ հունվարին ներմուծման կտրուկ աճը կապված էր երկիր բերված թանկարժեք նկարների հետ, որոնք, ըստ վրացական մեդիայի, «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «փրկում է ամերիկյան և բրիտանական պատժամիջոցներից»։