ՄԱԿ-ը հրապարակել է նոր զեկույց, որով Իսրայելը մեղադրվում է Գազայի հատավածում պաղեստինցիների վերարտադրողական առողջության ոչնչացման մեջ:
Զեկույցում նշվում է, որ Իսրայելի զինուժը ավիրել է առողջապահական հաստատությունները՝ ուղղակիորեն ազդելով պաղեստինցի կանանց առողջության վրա և ստեղծելով լրացուցիչ դժվարություններ ծննդաբերության և բժշկական օգնության հասանելիության հարցում։
ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, որ այս գործողությունները կարող են համարվել ցեղասպանության ակտ՝ Հռոմի և Ցեղասպանության մասին կոնվենցիաների համաձայն:
Զեկույցում նաև նշվում է, որ Իսրայելը հարկադրել է պաղեստինցիներին մերկանալ սեռական ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ:
Իսրայելը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և կողմանակալ: