Մարտի 13-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ստորագրել է սահմանադրական հռչակագիր, որն ուժի մեջ կմտնի հինգ տարվա անցումային շրջանի ընթացքում: Տեղեկությունը հայտնում է Al Arabiya-ն:
Ալ-Շարաան նշել է, որ հռչակագիրը «Սիրիայի նոր պատմության մեկնարկը կլինի, որտեղ բռնաճնշումներն արդարությամբ կփոխարինվեն»:
Հռչակագրով ապահովվելու են կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական և քաղաքական իրավունքները: Հստակորեն լինելու է իշխանության ճյուղերի բաժանում:
Հռչակագրով նախագահին տրվելու է բացառիկ լիազորություն՝ արտակարգ դրություն հայտարարելու: Իսկ խորհրդարանի մեկ երրորդը նշանակվելու է նախագահի կողմից: Կձևավորվի բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը կվերահսկի օրենսդիր մարմնի մնացած անդամների ընտրությունը:
Անցումային շրջանում գործադիր իշխանությունը նույնպես կսահմանափակվի նախագահով:
Հռչակագիրը նաև երաշխավորելու է «կարծիք արտահայտվելու և մամուլի ազատությունը»։