Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»-նշել է նա։