Պեկինում Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուի նախագահությամբ սկսվել է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ հանդիպումը։ Միջոցառմանը ռուսական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Թեհրանը՝ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Բացի միջուկային խնդրից, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման ուղիները և Թեհրանի, Մոսկվայի ու Պեկինի համագործակցությունը BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: