Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Կցորդի պաշտոնում նշանակվել է Գևին Թարբարդը։
«Մենք ուրախ ենք հայտարարել կցորդի Ադրբեջան ժամանման մասին: Այս պատմական նշաձողը արտացոլում է մեր գործընկերության աճող ուժը և կամրապնդի մեր համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում»,-ասվում է հայտարարության մեջ։