Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այց Երևան: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում:
«Արդեն ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին: Եվ առաջիկայում ևս սպասվում են շփումներ:
Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- նշել է Միրզոյանը: