Կատարը սկսել է Սիրիային գազ մատակարարել Հորդանանի միջոցով: Այս մասին հայտնում է Կատարի պետական QNA լրատվամիջոցը:
«Կատարն այսօրվանից սկսել է բնական գազի մատակարարումը Սիրիայի Արաբական Հանրապետությանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության տարածքով»,- գրում է լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ այս նախաձեռնությունը նպատակաուղղված է լուծելու էլեկտրաէներգիայի արտադրության խիստ դեֆիցիտը և բարելավելու ենթակառուցվածքները Սիրիայում:
Կատարի կողմից այս նախաձեռնությունն իրականացվում է էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի հրամանագրով: Ալ-Թանին առաջին պետության ղեկավարը դարձավ, ով այցելեց Դամասկոս Ասադի տապալումից հետո և խոստացավ աջակցել սիրիական ենթակառուցվածքների վերականգնմանը:
Կատարը սերտ հարաբերություններ ունի Սիրիայի ներկայիս կառավարության հետ: Ուշագրավ է նաև, որ Թուրքիայից հետո Կատարը երկրորդ երկիրն էր, որ վերաբացեց իր դեսպանությունը Դամասկոսում: