Էրդողանը և Թրամփը կշարունակեն սերտ համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

612

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են տարածաշրջանային և երկկողմանի մի շարք հարցեր:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Երկու երկրների ղեկավարները համաձայնվել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության և տնտեսության ոլորտներում: