Իսրայելի ՊԲ. Գազայի տարածքից հրթիռ է արձակվել

2614

Իսրայելի բանակային ստորաբաժանումների հոկտեմբերի 31-ին արձանագրել են Գազայի տարածքից հրթիռի արձակում։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Twitter-յան միկրոբլոգում։

«Մոտ մեկ ամիս տևած հարաբերական անդորրից հետո Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել»-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Twitter-յան գրառման մեջ։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի զինյալները և Իսրայելը պարբերաբար հրթիռային գրոհներ են ձեռնարկում։