Սիրիական մամուլ․ Իսրայելը հրթիռակոծել է Պալմիրան

1444

Սիրիական լրատվամիջոցները ահազանգել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ապրիլի 21-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող պատմական Պալմիրա քաղաքը։

Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության համակարգին հաջողվել է որսալ մի քանի հրթիռներ։

Իսրայելի կողմից միջադեպի վերաբերյալ առայժմ որևէ հայտարարություն չի արվել։

Նշենք, որ ավելի վաղ ևս սիրիական կողմը հայտարարել էր իսրայելական զինուժի կազմակերպած ավիահարվածների մասին։

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից՝ 2011 թվականից ի վեր Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում գործող տարբեր խմբավորումների և կառավարության ուժերին պատկանող ռազմական օբյեկտներին։