Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարը Մեհրիբան Ալիևայի թիմի՞ց է

1366

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Սամիր Նուրիևը նշանակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

Սամիր Նուրիևը ծնվել է 1975 թ․ մարտի 9-ին Բաքվում։
1991-1996թթ․ ավարտել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանը։
2003-2005թթ․ ստացել է ԱՄՆ Դյուկի համալսարանի միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում։
2000-2001թթ․ աշխատել է որպես բիզնես-խորհրդատու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ադրբեջանի գրասենյակում:
2006թ․ նշանակվել է ԱՀ տնտեսական զարգացման նախարարությունում որպես ձեռնարկատիրության զարգացման վարչության տնօրեն:
2016թ․ նշանակվել է ԱՀ նախագահին կից Բնակարանաշինության պետական գործակալության տնօրեն:
2018թ․ նշանակվել է ԱՀ Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Նշանակման վերաբերյալ ադրբեջանական ընդդիմադիր «Turan» գործակալությունը գրել է, որ Ս. Նուրիևը նախկինում աշխատել է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունում, որը ներկայումս ղեկավարում է Միքայել Ջաբբարովը, ում հաճախ համարում են Մեհրիբան Ալիևայի հոր՝ «Փաշաևների կլանի» ներկայացուցիչ: Հրապարկման մեջ նշվել է, որ Նուրիևը ևս Մեհրիբան Ալիևայի թիմից է, ընդգծվել, որ նա երիտասարդ է և չունի բավականաչափ փորձ, ինչն էլ հարց է առաջացնում, թե ինչպես է ղեկավարելու աշխատակազմը: