Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 20-ի

451

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում  գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 44 դեպք: 74 հիվանդ ապաքինվել է, 1 մարդ մահացել։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում գրանցվել է վարակման 1․480 դեպք, որից 20-ը՝ մահվան ելքով։  Ապաքինվել է 865 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 595 վարակակիր։

Հայտնի է նաև, որ հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 20-ի վիճակը՝ միջին ծանրության։