Լիբանանում պաղեստինցի փախստականների ճամբարում կորոնավիրուս է հայտնաբերվել

653

Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

Նշվում է, որ ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը:

Տեղի իշխանությունները նշել են, որ անում են ամեն հնարավորը ճամբարում վարակի տարածումը կանխելու համար: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ:

Տեղեկացնենք, որ Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, նրանցից 21-ը մահացել է: